Հայկական ալկոհոլային խմիչքները՝ Կրակովի միջազգային ցուցահանդեսում![]() 4 նոյեմբերի 2015 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի զարգացման հիմնադրամը ալկոհոլային խմիչքների ոլորտի 14 ընկերության հետ համատեղ ներկայացնում են Հայաստանը Լեհաստանի Կրակով քաղաքում նոյեմբերի 4-6-ը կայանալիք Enoexpo2015 13-րդ միջազգային ամենամյա գինու ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է Հայաստանի զարգացման հիմնադրամը: Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ընկերությունները միջազգային սպառողին կներկայացնեն հայկական գինին, կոնյակը, գարեջուրը և ծիրանի բրենդին: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է նաև խմիչքի համտես, շնորհանդեսներ, հյուրասիրություններ և գործնական հանդիպումներ: Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի խոսքով՝ ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակը ալկոհոլային խմիչքների արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև միջազգային շուկա մուտք գործելը և նոր գնորդներ ձեռք բերելը: Հաշվի առնելով այս հանգամանքը նախատեսվում է կազմակերպել նաև հայկական գինիների համտես-շնորհանդես` առևտրային ցանցերի, գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ ոլորտի լրագրողների և սոմելիեների համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |