Հայտնի են Հարավային Սուդանում զոհված անձնակազմի հայ անդամների անունները![]() 4 նոյեմբերի 2015 - 19:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Հարավային Սուդանում տեղի ունեցած ավիավթարում զոհված հայկական անձնակազմի անդամների անունները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են. Գևորգ Թովմասյանը (հրամանատար), Սամվել Համբարձումյանը (երկրորդ օդաչու), Սամվել Մկրտչյանը (բորտ-ինժեներ), Արմեն Անտոնյանը և Սուրեն Պետրոսյանը (ավիատեխնիկներ): 2014-ից ԱՆ-12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից: Պատկանում էր Asia Airways տաջիկական ընկերությանը: Ինքնաթիռն աղետի է ենթարկվել Ջուբայի օդանավակայանից մեկնելուց որոշ ժամանակ անց: Ականատեսները պնդում են, որ ինքնաթիռը կործանվել է օդանավակայանից մոտ 800 մ հեռավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների, 2 մարդ ողջ է մնացել, որոնցից մեկը երեխա է: Հակառակ սկզբնական տեղեկություններին, որ ինքնաթիռում եղել է անձնակազմի 5 անդամ ու 7 ուղևոր, ականատեսները հայտնում են, որ կործանման վայրում մոտ 40 դի կա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |