Թուրքիան հրաժարվում է զիջել ԵՄ-ին Կիպրոսի հարցում21 նոյեմբերի 2006 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը զգուշացրել է Եվրամիությանը, որ նրա երկիրը հրաժարվում է զիջումների գնալ Կիպրոսի հարցի կարգավորման մեջ: «Մենք չենք կարող ասիմետրիկ քայլեր ձեռնարկել անընդունելի հարցերում»,- ասել է նա: Ավելի վաղ Էրդողանը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ իր երկիրը կբացի նավահանգիստները Կիպրոսի Հանրապետության համար Հյուսիսային Կիպրոսի միջազգային մեկուսացումը վերացնելուց հետո:«Կիպրոսյան հարցի նման խնդիրները անհնարին է կարգավորել շանտաժի կամ դրա լուծման համար ժամանակահատված տրամադրելու միջոցով»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլահ Գյուլը NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Թուրքական կառավարությունը նաեւ հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է, որ «կիպրոսյան հարցը քաղաքական խնդիր է: Դրա կարգավորումը չի հանդիսանում տեխնիկական բնույթ կրող ԵՄ հետ բանակցային գործընթացի պարտավորություն», հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |