21 նոյեմբերի 2006 - 18:35 AMT
Բաքվում վախենում են Ֆրանսիայի ներքաղաքական դաշտի փոփոխություններից
Սեգոլեն Ռուայալի սրընթաց վերելքը կարող է շատ ցավալի հարված հասցնել Հարվային Կովկասում Փարիզի շահերին եւ դիրքերին: Բանը նրանում է, որ Սեգոլեն Ռուայալը եղել է Հայոց ցեղասպանության մերժման քրեականացման օրինագծի նախաձեռնողներից եւ հեղինակներից մեկը, որը առաջին ընթերցմամբ ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 2006 թվականի հոկտեմբերի 12-ին, գրում է Բաքվի «Էխո» թերթը:

Հոդվածի հեղինակը հիշեցնում է, որ «այդ որոշումն արդեն թանկ է նստել Ֆրանսիայի համար թե ուղղակի, թե փոխաբերական իմաստով: Մեղադրանքներից հետո, որ նոր օրենքը հակասում է խղճի ազատությանը եւ մարդու իրքվունենքրին, Թուրքիայում անցել են Ֆրանսիայի հետ համագործակցության դադարեցմանը տարբեր բնագավառներում, այդ թվում եւ ռազմական: 2001 թվականին Ֆրանսիան, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, զրկվեց Թուրքիա «Լեկլերկ» տանկերի, հակատանկային հրթիռների եւ այլ ռազմական տեխնիկայի ներկրման իրավունքից: Այսօր, կարծես, պատմությունը կրկնվում է»,- նշվում է հոդվածում:
Բաքվում նաեւ կարծում են, որ 2001 թվականից այն ամենում, ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ֆրանսիացի աջերն ու ձախերը միասնություն են ցուցաբերում: