ԵԱՀԿ ՄԽ-ն լրացուցիչ գաղափարներ ունի ղարաբաղյան խնդրի լուծման վերաբերյալ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրացուցիչ գաղափարներ ունեն ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ, սակայն բանակցային գործընթացի գաղտնիության պատճառով, այդ գաղափարները չեն կարող հրապարակվել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը նոյեմբերի 22-ին, ժամանելով Բաքու: Դիվանագետը հաղորդել է նաեւ, որ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան մտադիր է Լոս Անջելեսում հանդիպել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ եւ այդ պատճառով այժմ ներգրավված չէ ՄԽ այս առաքելության կազմում, որ ժամանել է տարածաշրջան: Միեւնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ բոլոր 3 համանախագահները ներկա կլինեն նոյեմբերի 28-ին Մինսկում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:



ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն հաղորդել է, որ բանակցային գործընթացն ակտիվորեն շարունակվում է: «Մի քանի շաբաթվա ընթացքում մենք միայն երեք անգամ հանդիպել ենք արտգործնախարարների հետ: Մենք փորձում ենք պատ շարել, հիմք ստեղծելու համար հակամարտության կարգավորման վերաբերյալ հետագա համաձայնագրի համար»,-ընդգծել է նա, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---