Իրաքը կարող է վտանգավոր հարեւան դառնալ Թուրքիայի համար

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները հանգուցված են քրդական խնդրի վրա: Եթե իրաքյան կառավարությունում քրդերը մեծամասնություն կազմեն, ապա Իրաքը շատ վտանգավոր կդառնա Թուրքիայի համար: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Հայ դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, քրդական հարցը, որ կանգնած է Թուրքիայի առջեւ, կարող է մեծ խնդիր դառնալ: «Անկախ Քրդստանի ստեղծումը կարող է լրջորեն խարխլել Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, ուստի եւ նա ձգտում է առավել սերտ դաշինքի ԱՄՆ-ի հետ: Ամերիկային, իր հերթին Թուրքիան հարկավոր է որպես ռազմավարական գործընկեր իսլամական աշխարհում: Հենց այդ պատճառով է, որ ամերիկացի քաղաքական գործիչները խուսափում են «ցեղասպանություն» տերմինից, երբ խոսում են 1915 թվականի հայերի ջարդի մասին»,-ընդգծել է Մանոյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---