Փարիզում 8 գրոհային է ոչնչացվել. Ֆրանսիան փակում է սահմանները![]() 14 նոյեմբերի 2015 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Փարիզում ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», այդ մասին հայտնել է իտալական Sky Tg24 հեռուստաալիքը: ԻՊ հայտարարության մեջ ասվում է, որ կատարվածը վրեժ է Սիրիայի համար. «Սա Ֆրանսիայի սեպտեմբերի 11-ն է»: Պաշտոնական տվյալներ ահաբեկչությունների կազմակերպիչների մասին դեռ չկան: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, Բատակլան թատրոնում, Ստադ դե Ֆրանս ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 153 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են շրջում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ոչնչացվել է 8 գրոհային: 8 սպանվածից 7-ի վրա «շահիդի գոտի» է եղել: 4 ահաբեկիչ սպանվել է «Բատակլան» համերգասրահում, որտեղ 1,5 հազար մարդ պատանդ էր վերցվել` 3-ը պայթուցիկ են գործի դրել, մեկին ոստիկանությունն է գնդակահարել, ևս 3-ը` սպանվել են մարզադաշտից ոչ հեռու, ևս մեկը սպանվել է Փարիզի արևելյան մասում: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է սահմանների փակման մասին: Երկրի օդանավակայանները բաց կմնան, սակայն անվտանգության միջոցները կխստացվեն, հայտնել է Guardian-ը: ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն իր ցավակցությունն է հայտնել Փարիզում այս գիշեր տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ և դատապարտել այդ գործողությունները: «Հայաստանը Ֆրանսիայի կողքին է: Խստորեն դատապարտում ենք Փարիզում իրականացված մարդատյաց ահաբեկչական գործողությունները։ Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին: Ահաբեկչության դեմ պայքարը ողջ քաղաքակիրթ աշխարհի պայքարն է»,- ասվում է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի հայտարարությունում: Կարդացեք նաև՝ Փարիզում 7 ահաբեկչությունը 153 հոգու կյանք է խլել․ Ֆրանսիայում արտակարգ դրություն է Նալբանդյան. Ցավակցում և մեր զորակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |