Իլինոյս նահանգում շարունակում են դասավանդել Հայոց ցեղասպանություն

PanARMENIAN.Net - Ուսուցիչների մասնագիտական զարգացման ինստիտուտը օգնել է Իլինոյսի ուսուցիչներին ընդլայնել իրենց գիտելիքները Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման հարցում: Երկժամյա պարապմունքները Նայլսի բարձրագույն դպրոցում կազմակերպվեցին ի պատասխան ուսուցիչների ցուցաբերած հետաքրքրության եւ դպրոցում աշխատող մի հայ ուսուցչի խնդրանքով: Այդ նախաձեռնությունը հանգեցրեց Genocide Education Network կազմակերպության հիմնադրմանը, որը տեղեկատվություն է տարածում Հայոց ցեղասպանության մասին Իլինոյս նահանգի ուսուցիչների շրջանում: Կազմակերպության համահիմնադիր Կարինե Բիրազյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության պատմությունը, Թուրքիայի վարած ուրացման քաղաքականությունը եւ նույնիսկ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: Միջոցառման ժամանակ յուրաքանչյուր ուսուցիչ ստացավ մի խտասկավառակ, որտեղ ընդգրկվել են փաստաթղթեր Հայոց ցեղասպանության մասին, որ հավաքել է Ռիչարդ Քլոյանը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կենտրոնից, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---