Տարհանվել է Բրիտանիայի 2-րդ ամենախոշոր օդանավակայանը. Պատճառը ահաբեկչության վտանգն է![]() 14 նոյեմբերի 2015 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում մասամբ տարհանվել է Գեթվիք օդանավակայանը: Դրա պատճառն ահաբեկչության վտանգն է: Հյուսիսային տերմինալում ուղևորների մոտ կասկածելի իր է հայտնաբերվել: Ենթադրվում է, որ ուղևորները փորձել են զենքով օդանավ նստել: Նախնական տվյալներով կա ձերբակալված կասկածյալ, «Դոժդ» հեռուստաընկերությանը հղումով գրում է Tert.am-ը: Հայտնի է դարձել, որ օդանավակայանում դադարեցվել են չվերթները: Գեթվիքը Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշոր օդանավակայանն է: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 127 մարդ։ Ֆրանսիայի մայրաքաղաքի երկնքում ուղղաթիռներ են պտտվում, երկրում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Վաղ առավոտից Երևանում Ֆրանսիայի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում` հարգելով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի հիշատակը: Ինչպես տեղեկացնում է LifeNews-ը՝ Itele-ի հղումով Փարիզի «Լաֆայեթ» առևտրի կենտրոնի գնորդներին ու աշխատակիցներին տարհանում են: Հանրախանութում տարհանումն սկսվել է հայտնաբերված կասկածելի իրի պատճառով։ Մանրամասները չեն հաղորդվում։ Daily Mail-ը հայտնում է, որ Փարիզի Բանյոլեի շրջանում օդ են բարձրացվել ուղղաթիռներ, ոստիկանական մեքենաները հետապնդում են սկսել: Ըստ աղբյուրի` նախնական տվյալների` հետապնդվում են չորս կասկածյալի, որոնք փախչում են Citroen-ով: Նշվում է, որ նրանք լավ զինված են: Տեղացիներին հրահանգում են մնալ տներում: Կարդացեք նաև՝ Օլանդն ԻՊ-ին է մեղադրում ահաբեկչությունների համար, իսլամիստները սպառնում են նոր գրոհներով ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ] ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |