Արցախում հիշատակել են Փարիզում զոհվածներին՝ դատապարտելով ոճռագործությունը![]() 17 նոյեմբերի 2015 - 10:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 16-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի հարևանությամբ գտնվող Ֆրանսիայի պուրակում կայացել է սգո արարողություն. նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին խոնարհվել են ծաղիկներ, վառվել մոմեր: Ահաբեկչության զոհ դարձած ֆրանսիացիների հիշատակին հարգանքի և հիշատակի տուրք են մատուցել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետական այրեր, ԱԺ պատգամավորներ, ստեփանակերտցիներ, գրում է Artsakhpress.am-ը: Հայ և ֆրանսիացի ժողովրդների հետ բարեկամությունը խորհրդանշող «Հավերժություն» քանդակի պատվանդանին ներկաները ծաղիկներ են խոնարհել՝ հայտնելով իրենց խորը ցավակցությունն ու զորակցությունը բարեկամ Ֆրանսիայի ժողովուրդներին։ ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն իր ցավակցական խոսքում ասել է. «Ես Արցախի ամբողջ ժողովրդի անունից իմ կարեկցանքն ու զորակցությունն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին՝ դատապարտելով ամեն տեսակ քստմնելի ահաբեկչական գործողությունները, որտեղ էլ, որ դրանք կատարված լինեն: Կարծում ենք՝ ներկա դրությամբ ահաբեկչությունը մարդկությանը սպառնցող ամենամեծ վտանգներից է: Մենք պետք է գործենք միասին. պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ծայրահեղականությունը և ահաբեկչությունը երբեք տեղի չունենա որևէ տեղ: Արցախն իր կարևոր դերակատարությունն ունի ահաբեկչության դեմ պայքարի գործում: Չէ՞ որ արդեն երկու տասնամյակ է, ինչ մենք թանկ զոհերի գնով կարողանում ենք զսպել մեր հարևան ահաբեկիչ պետության գործողությունները՝ մեր լուման ներդնելով համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարին: Նորից ու նորից ցավակցում ենք զոհերի հարազատներին, վիրավորներին ցանկանում շուտափույթ ապաքինում»: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռոմելա Դադայանն իր հերթին, դատապարտելով ահաբեկչության այս ոճրագործությունը, նշել է. «Սա ևս ցեղասպանություն է՝ նույն ոճրագործությունը մի այլ դրսևորմամբ: Մենք պարտավոր ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել նման ոճիրների դեմ և զորավիգ լինել ֆրանսիական ժողովրդին»: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 129 մարդ, վիրավորվել 200-ից ավելին։ Ֆրանսիայի նախագահի հրամանով երկրում ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Փարիզում ահաբեկչությունների համար պատասխանատու է «Իսլամական պետությունը», հայտնել է Reuters-ը: ԻՊ-ն իր հերթին նոր ահաբեկչություններով է սպառնում Ֆրանսիային: Կարդացեք նաև՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց քաղաքացիները ծաղիկներ են դնում [ֆոտոռեպորտաժ] Ֆրանսիայի օդուժն առաջին հարվածներն է հասցրել ԻՊ դիրքերին Փարիզի ահաբեկչություններից հետո Ֆրանսիայի վարչապետը ծայրահեղականների նոր հարձակումներ է կանխատեսում Եվրոպայի այլ երկրներում Ֆոտո: Artsakhpress ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |