Օլանդ. ՌԴ և ԱՄՆ հետ կոալիցիայի դեպքում վճռական հարված կհասցվի ԻՊ-ին![]() 19 նոյեմբերի 2015 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ՌԴ և ԱՄՆ հետ կոալիցիան թույլ կտա վճռական հարված հասցնել «Իսլամական պետությանը»: «Նոյեմբերի 24-ին ես մեկնում եմ Վաշինգտոն, իսկ նոյեմբերի 26-ին կայցելեմ Մոսկվա` քննարկելու համար Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի հետ մեր ջանքերի համակարգման անհրաժեշտությունը, որպեսզի միասին աշխատենք սեղմ ժամկետում նպատակին հասնելու համար: Մենք պետք է լայն կոալիցիա ձևավորվենք, որը կկարողանա վճռական հարված հասցնել»,-ասել է Օլանդը` ելույթ ունենալով Ֆրանսիայի քաղաքապետների կոնգրեսում, հայտնում է Sputnik-ը: Օլանդն ընդգծել է ԻՊ դեմ պայքարի համար միջազգային հանրության միավորման անհրաժեշտությունը: «Ես հիանալի հասկանում եմ, որ ոչ բոլոր երկրների շահերը, հայեցակարգերն ու դաշնակիցներն են համընկնում: Բայց հիմա խոսքը մի բանակի ոչնչացման անհրաժեշտության մաիսն է, որը սպառնում է ամբողջ աշխարհին, ոչ թե այս կամ այն երկրին: Այդ առաքելությունը մենք կկատարենք և Ֆրանսիան իր զինված ուժերով, ինչպես նաև դիվանագիտությամբ զգալի դերակատարություն կունենա այդ գործում»,-ասել է Օլանդը: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ֆրանսիայի օդուժը հարվածներ է հասցնում Սիրիայում գրոհայինների դիրքերին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |