Սարգսյան-Ալիև հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի սկզբին![]() 19 նոյեմբերի 2015 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Հավանական է, որ Հայաստանի ու Ադրեբջանի նախագահներ ՍերժՍարգսյանի և ԻլհամԱլիևի հանդիպումը կայանա առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Այս մասին նոյեմբերի 18-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևի ու Սերժ Սարգսյանի վերջին հանդիպումը 2014-ի հոկտեմբերի 27-ին էր՝ Փարիզում: «Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Թե որ օրը և որտեղ տեղի կունենա այդ հանդիպումը, նախագահի աշխատակազմը կհայտնի սահմանված կարգով», - ասել է Շարմազանովը, հաղորդում է Sputnik Արմենիան: Հոկտեմբերի 26-28-ին տարածաշրջան կատարած այցի արդյունքում Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ ասված էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հաստատել են մինչև տարեվերջ բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |