Երկու զինյալ 170 պատանդ է վերցրել Մալիի մայրաքաղաքի Radisson Hotel Bamako հյուրանոցում, հայտնել է Rezidor հյուրանոցների խմբի մամուլի քարտուղարը, ուր մտնում է նաև Բամակոյի հյուրանոցը:Այլ տվյալներով զինյալներրի թիվը հասնում է 10-ի:
«Նրանք պատանդ են վերցրել մոտ 140 հյուրի և հյուրանոցի 30 աշխատակցի: Մուտքը հյուրանոց բարիկադավորվել է, հնարավոր չէ ոչ մտնել, ոչ դուրս գալ»,-ասել է մամուլի քարտուղարը NBC News հեռուստաալիքին:Պատանդների թվում կան նաև Ֆրանսիայի քաղաքացիներ:
Reuters գործակալությունը Մալիի անվտանգության ուժերում բարձրաստիճան աղբյուրի վրա հղումով հայտնել է, որ զինյալները ներխուժել են հյուրանոց «Ալլահ աքբար» գոչելով, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Բամակոյում ԱՄՆ դեսպանատունը գրել է Twitter-ում, որ իրենց հայտնի է հյուրանոցում կրակոցների մասին, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել թաքստոց գտնել շենքի ներսում և հնարավորության դեպքում կապ հաստատել հարազատների հետ, հյատնում է BBC-ին: «Ամեն ինչ տեղի է ունենում 7-րդ հարկում, ջիհադականները կրակում են միջանցքում»,-ասել է Մալիի ոստիկանության ներկայացուցիչը «Ֆրանս պրեսին»:
The Independent-ի տվյալներով, զինյալները հյուրանոցին են մոտեցել դիվանագիտական համարներով ավտոմեքենայով: Պարբերականը նշում է, որ 3 զոհ կա:
Ավելի ուշ, հաղորդագրություններ հայտնվեցին, որ այն պատանդներին, որոնք կարողանում են մեջբերում անել Ղուրանից, ազատ են արձակում, հայտնել է REN.TV-ն:
Radisson Hotel Bamako հյուրանոցը գտնվում է Մալիի մայրաքաղաք Բամակոյի կենտրոնում: Հյուրանոցում 190 համար կա: Ըստ Reuters-ի, անվտանգության ուժերը շրջապատել են հյուրանոցը: Հյուրանոցի ներսում փոխհրաձգություն է:
Սա առաջին հարձակումը չէ հյուրանոցի վրա Մալիում: Օգոստոսին անհյատները գրոհեցին Սեավրե քաղաքի հյուրանոցն ու պատանդներ վերցրեցին: Հարձակման զոհ դարձավ 13 մարդ: Զոհվածների թվում էին նաև ՄԱԿ Մալիում կայունացման բազմապրոֆիլ առաքելության 5 անդամ, Մալիի բանակի 4 զինվոր և 4 ահաբեկիչ: