Շախմատի ԵԱ. 7-րդ տուրում կանանց թիմը ոչ-ոքի է խաղացել Ադրբեջանի հետ, տղամարդիկ՝ հաղթել Լեհաստանին![]() 21 նոյեմբերի 2015 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող Եվրոպայի թիմային առաջնությունում նոյեմբերի 20-ին կայացել են 7-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը մրցել է Լեհաստանի ընտրանու հետ և հաղթել 1:3 հաշվով: Կանանց ընտրանու մրցակիցը եղել է Ադրբեջանը, և մրցամարտն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2: Նոյեմբերի 21-ին կայանալիք 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը կմրցի առաջատարի՝ Ռուսաստանի ընտրանու հետ, իսկ կանանց թիմի մրցակիցը կլինի Ավստրիան, հայտնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան: 7 տուրից հետո Հայաստանի տղամարդկանց հավաքականը 4-րդ տեղում է. թիմը տարել է 4 հաղթանակ, 2 անգամ խաղացել է ոչ-ոքի և կրել է 1 պարտություն: Առաջատարն է Ռուսաստանի հավաքականը՝ 6 հաղթանակ, 1 ոչ-ոքի և ոչ մի պարտություն: Ֆրանսիայի և Ադրբեջանի հավաքականները Հայաստանի պես ունեն 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 1 պարտություն, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են 2-րդ և 3-րդ տեղը համապատասխանաբար: Հայաստանի կանանց հավաքականը վաստակել է 8 միավոր և գտնվում է 10-րդ տեղում: Առաջատարը Ռուսաստանի ընտրանին է, որն ունի 13 միավոր: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |