Սիրիայի բանակը Քեսաբի մոտ ռազմավարական կարևոր դիրք է գրավել![]() 23 նոյեմբերի 2015 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Քեսաբում սիրիական բանակն կարևոր առաջխաղացում է ունեցել՝ գրավելով Ժապալ Զահի կոչվող շրջանը, որը ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող դիրք է, հայտնում է «Արևելք»-ը: Ահաբեկիչները թուրքական սահմանը հատելուց հետո հենց այս շրջանն են օգտագործել հայաբնակ Քեսաբին հարվածներ հասցնելու համար: Սիրիական բանակին այժմ հաջողվել է ընդլայնել բնակավայրի շուրջ անվտանգության գոտին: Զինյալները խուճապի են մատնվել: 2014-ի մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը Քեսաբում: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիք (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չեն եղել: Կարդացեք նաև՝ Սիրիահայ պատմաբան. Մոտ 1000 քեսաբահայ վերադարձել է տուն ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |