Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները աշխատում են բնականոն ռեժիմով![]() 23 նոյեմբերի 2015 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները՝ դեսպանություն, ԵՄ-ում առաքելություն, ՆԱՏՕ-ում առաքելություն բնականոն աշխատում են: Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրաբլոգում: Բելգիայի ոստիկանությունը նոյեմբերի լույս 23-ի գիշերը Բրյուսելում և Շարլերուայում անցկացրած խուզարկությունների արդյունքում 16 մարդ է ձերբակալել, հայտնել է դաշնային դատախազության պաշտոնական ներկայացուցիչը: Մինչդեռ փարիզյան ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը չի հայտնաբերվել: Հատուկ գործողությունը, որը երկրի վարչապետին մոտ անձինք անվանել են աննախադեպ, մի քանի օր է նախապատրաստվել: Թիրախները որոշվել էին այդ թվում նաև օտարերկրյա հատուկ ծառայությունների տեղեկությունների շնորհիվ: Գործողությանը մասնակցել են ոստիկանությունը, զինվորականներ, նաև կիրառվել են ուղղաթիռներ: Հրահանգ էր եղել բնակիչներին չմոտենալ պատուհաններին: Բյուսելի կենտրոնում դադարեցվել էր ավտոբուսների երթևեկությունը: Չէր աշխատում մետրոն: Գործողությունը տևել է մոտ 4 ժամ: Նոյեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ Բելգիայի իշխանությունները փակել են Բրյուսելի մետրոն ահաբեկչական սպառնալիքի պատճառով: Իշխանությունները խնդրել են Բրյուսելի բնակիչներին խուսափել մարդկանց կուտակումներից հարձակման «լուրջ և անխուսափելի» սպառնալիքի պատճառով: «Պոտենցիալ թիրախներ են՝ առևտրի կենտրոնները, հասարակական տրանսպորտը, հանրային վայրերը»,- ասել է վարչապետը: Նա նաև նշել է, որ ըստ առկա տեղեկության՝ երկրում ծրագրվել են «պայթյուններ մի քանի վայրերում՝ մի քանի մարդկանց կողմից»։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |