ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել իր պարտավորությունների շրջանակը

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի դաշինքը մտադիր է ապագայում իր պարտավորությունների շրջանակում ընդգրկել ահաբեկչության դեմ պայքարը եւ բնական հանածո ռեսուրսների հանքավայրերի անվտանգության ապահովումը: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է բրիտանական Financial Times թերթը, հղում անելով մի գաղտնի փաստաթղթի, որը քննարկվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում: Ըստ թերթի, ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարներն արդեն հավանություն են տվել այդ հայեցակարգին, որը կոչված է ուրվագծել եւ քաղաքական ուղղվածություն հաղորդել դաշինքի բարեփոխման գործընթացին մոտակա 10-15 տարիների համար: Ապագայում, ասվում է փաստաթղթում, ՆԱՏՕ-ն պետք է ի վիճակի լինի զուգահեռաբար անցկացնել մի քանի միջազգային օպերացիա, հաղորդում է Deutsche welle-ն:



Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցնի Ռիգայում 2006 թվականի նոյեմբերի 28-29-ին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---