«Ոսկե գնդակ 2015». Սարգիս Հովսեփյանը և Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են Մեսիի օգտին![]() 23 նոյեմբերի 2015 - 15:56 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվարի 11-ին ՖԻՖԱ-ն կհրապարակի 2015 «Ոսկե գնդակ» մրցանակի դափնեկրի եւ տարվա լավագույն մարզչի անունները: Ինչպես հայտնի է, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն ՖԻՖԱ-ի անդամ երկրների ազգային թիմերի գլխավոր մարզիչները եւ ավագները, ինչպես նաեւ մեկական մարզական լրագրող երկրից: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ քվեարկության համար սահմանված ժամկետներում մեր հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար հանդիսացող Սարգիս Հովսեփյանը եւ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրապարակել են իրենց տարբերակները: Ահա դրանք: Սարգիս Հովսեփյան. Լավագույն ֆուտբոլիստ` 1. Լիոնել Մեսսի 2. Կրիշտիանու Ռոնալդու 3. Լուիս Սուարես Լավագույն մարզիչ` 1. Խոսեպ Գվարդիոլա 2. Լուիս Էնրիկե 3. Ունաի Էմերի Հենրիխ Մխիթարյան. Լավագույն ֆուտբոլիստ` 1. Լիոնել Մեսսի 2. Կրիշտիանու Ռոնալդու 3. Զլատան Իբրահիմովիչ Լավագույն մարզիչ` 1. Լուիս Էնրիկե 2. Ունաի Էմերի 3. Խոսեպ Գվարդիոլա ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |