ԶԼՄ-ներ. «Ռուսգիդրոն» քննարկել է հայկական ակտիվները վաճառելու հնարավորությունը![]() 24 նոյեմբերի 2015 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «ՌուսԳիդրո» ընկերության նոր ղեկավարը Նիկոլայ Շուլգինովը հայտարարել է, որ պատրաստ է ազատվել ոչ պրոֆիլային ակտիվներից. առաջին հերթին կարող է վաճառքի հանվել 3 էներգամատակարարող ընկերություն: Ըստ «Կոմերսանտի», հոլդինգը քննարկել է հայկական ակտիվների` Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի վաճառքի հնարավորությունը, թեև այն չի համարվում ոչ պրոֆիլային սեփականություն: Նշվում է, որ այժմ «ՌուսԳիդրոյի» ակտիվները շուկայում ավելի էժան են, քան նախկինում: Սևան-Հրազդան կասկադը ՀԷԿ-երի համալիր է, որոնք էներգետիկ և ջրատնտեսական նպատակներով օգտագործում են Սևանա լճի ջրի արհեստական թողքերը և Հրազդան գետի բնական հոսքը: Կասկադը փոխանցվել է «Ինտեր ՌԱՕ»-ին 2003-ին` ԱԷԿ-ի վառելիքի համար Հայաստանի կուտակած պարտքի դիմաց: Ավելի ուշ կասկադը փոխանցվեց ռուսական «ՌուսԳիդրո»-ին: ՀԷԿ-ի հզորությունը 521 մՎտ է, արտադրատեխնիկական ներուժը` մոտ 500 մլն կՎտչ, ինչը կազմում է երկրի ներքին սպառման մոտ 10 տոկոսը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |