Սերգեյ Միրոնով. Մոսկվան բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հայկական խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամլո ծառայությունը: Նա նշել է Ռուսաստանի պատրաստակամությունը դառնալու ղարաբաղյան հակամարտության կողմերի համար ընդունելի որոշման իրագործման երաշխավորը: Իր հերթին, ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը նշել է, որ ժամանակին ղարաբաղյան պատերազմի ելքը չկարողացան կանխորոշել ոչ զենքը, ոչ ֆինանսները, ոչ էլ զինվորականների քանակը: «Այսօր եւս հակամարտության ելքը պայմանավորված չի լինելու այդ գործոններով»,-հայտարարել է նա, հավելելով, որ կարելի է խորհուրդ տալ Ադրբեջանին ֆինանսներն ուղղել փախստականների համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծելուն: Թորոսյանը նշել է, որ միջնորդները լավ բանաձեւ են գտել կարգավորման համար, ոչ թե հակադրելով, այլ զուգակցելով տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքները: Սակայն Ադրբեջանը մերժում է նաեւ այդ առաջարկները, հավելել է ՀՀ ԱԺ խոսնակը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---