Պուտին. Մոսկվան և Թեհրանն ավելի սերտ կգործակցեն սիրիական կարգավորման գործընթացում![]() 24 նոյեմբերի 2015 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը և Իրանը կշարունակեն համակարգել գործողությունները ահաբեկչության դեմ պայքարում և մտադիր են ուժեղացնել փոխգործակցությունը սիրիական կարգավորման հարցի շուրջ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը Թեհրանում մասնակցում է Գազ արտահանող երկրների ղեկավարների համաժողովին: «Կշարունակենք համակարգել ահաբեկչության դեմ պայքարը: Կամրապնդենք փոխգործակցությունը Սիրիայի գծով միջազգային խմբում, այդ թվում նպատակ ունենալով իրականացնել համապարփակ միջսիրիական քաղաքական գործընթացի մեկնարկի մասին որոշումները», -ասել է Պուտինը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ բանակցությունների ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: : ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի գերագույն ղեկավար Ալի Համենեին քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, զրույցը կառուցողական է եղել և նախատեսվածից երկար է տևել, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Իրանի հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև շիաների «Հեզբոլլահ» խմբավորումն աջակցություն են ցուցաբերում սիրիական բանակին: Ռուսաստանը, Սիրիան, Իրանը և Իրաքը ընդհանուր տեղեկատվական կենտրոն են ստեղծել ԻՊ դեմ պայքարի համար: Այդ կենտրոնի հիմնական գործառույթներն են տարածաշրջանում իրավիճակի և ԻՊ ուժերի տեղակայման և շարժի մասին տեղեկատվության հավաքագրումը, մշակումը և վերլուծությունը: Արևմտյան կոալիցիայի երկրները կենտրոնի աշխատանքներին չեն մասնակցում: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |