ՌԴ-ում ծանրաքաշ մեքենաների հարկումը ՀՀ-ից փոխադրվող ապրանքների ինքնարժեքը կավելացնի մոտ $100-ով![]() 24 նոյեմբերի 2015 - 12:19 AMT PanARMENIAN.Net - «ՌԴ ավտոմոբիլային ճանապարհների և ճանապարհային գործունեության և ՌԴ առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» 2007-ի նոյեմբերի 8-ի № 257-ԴՕ Դաշնային օրենքի 31.1 հոդվածի համաձայն, 2015-ի նոյեմբերի 15-ից 12 տոննայից ավել առավելագույն թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ՌԴ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին պատճառվող վնասի փոխհատուցման նպատակով գանձվող վճարի դեպքում: Ըստ հեռավոր բեռնափոխադրումներ իրականացնողների համար սահմանված օրենքի՝ նրանք պետք է 1,53 ռուբլի վճարեն 12 տոննայից ավել զանգվածով անցած ճանապարհի յուրաքանչյուր 1 կմ համար: Հարկը չվճարելու դեպքում նախատեսվում է տուգանել վարորդներին` 450 հազար ռուբլու չափով մեկ անգամ խախտելու դեպքում և 1 մլն ռուբլու չափով հետագայում: «Հայաստանի միջազգային փոխադրողների» ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրել է, որ ՀՀ և ՌԴ միջև երթևեկող բոլոր բեռնատարներն էլ 12 տոննայից ավելի զանգված են ունենում: Նրա խոսքով՝ նոր օրենքի հետևանքով ՀՀ-ից Ռուսաստան արտահանվող և այնտեղից ՀՀ ներկրվող ապրանքների ինքնարժեքը կավելանա մոտ $100-ով: Ավելի քան 12 հազար տոննա զանգվածով մեքենաների կողմից ճանապարհներին պատճառած վնասի տարեկան գումարը ՌԴ տրանսպորտի նախարարության փորձագետների կողմից գնահատվել է 180 մլրդ ռուբլի, և դա միայն դաշնային նշանակության ճանապարհներում: Վնասի դիմաց գանձվող գումարի չափը որոշվել է այդ ցուցանիշի հիման վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |