ՀՀ կժամանի Սերբիայի պաշտպանության նախարարը![]() 24 նոյեմբերի 2015 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Նոյեմբերի 25-ին` ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում գործադիրի կողմից հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջևպաշտպանության բնագավառում գործակցության մասին» համաձայնագրի կնքմանը։ Համաձայն նախագծի՝ նպատակն է կողմերի միջև պաշտպանության բնագավառում հաստատել գործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը: Կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա, մասնավորապես հետևյալ ոլորտներում՝ պաշտպանական և անվտանգության քաղաքականության, ռազմատնտեսական համագործակցության, ռազմաիրավական ոլորտի գործակցության խաղաղապահ առաքելությունների և այլն։ Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993-ի հունվարի 14-ին: 2011-ի ապրիլի 5-ին Բելգրադում ստարագրվել է համաձայնագիր երկու երկրների կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին: Նույն օրը ստորագրվել է համաձայնագիր կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |