Սիրիայում կրակոցներից ռուս լրագրողներ են վիրավորվել![]() 24 նոյեմբերի 2015 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում կրակոցներ են արձակվել այն մեքենաների ուղղությամբ, որոնցում եղել են ռուս լրագրողներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը: Արձակված կրակոցներն եղել են Դագմաշլիա բնակավայրի մերձակայքում. մարմնական վնասվածքներ են ստացել երեք ռուս լրագրող, Ռիա Նովոստիին հղումով գրում է Panoram.am-ը: «Երեք ռուս լրագրող թեթև վնասվածքներ են ստացել: Ներկա պահին լրագրողները գտնվում են ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայում, որտեղ նրանց ցուցաբերվում է որակյալ բժշկական օգնություն»,- նշված է հաղորդագրության մեջ: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |