ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սիրիայում ուղղաթիռի ու ևս մեկ զինծառայողի կորուստը (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հաստատել է Սիրիայում խոցված Սւ-24 ինքնաթիռի անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում ևս մեկ զինծառայող կորցնելու ու ուղղաթիռ կործանվելու մասին տեղեկությունները: Russia Today հաղորդմամբ, Մի-8 ուղղաթիռը խոցվել է հրազենային կրակով, ինչի հետևանքով ստիպված է եղել վայրէջք կատարել: Մարտի ընթացքում զոհվել է մեկ պայմանագրային զինծառայող ծովային հետևակի ստորաբաժանումից: Այնուհետև իրականացված գործողության արդյունքում ուղղաթիռի անձնակազմ ու որոնողափրկարարական ջոկատը տարհանվել են: Զինված խմբավորումները ոչնչացրել են ուղղաթիռն ականանետային կրակով: Ավելի վաղ խմբավորումներից մեկը տարածել էր ռուսական ուղղաթիռի ոչնչացման տեսագրությունը: Ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռի խոցման մասին կարևորագույն նորությունները ընթերցեք PAN-ի թարմացվող լրահոսում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |