Աղբյուր. ՀՀ ԱԱԾ-ն Նորք Մարաշում զինված 10 քաղաքացու է վնասազերծել

Աղբյուր. ՀՀ ԱԱԾ-ն Նորք Մարաշում զինված 10 քաղաքացու է վնասազերծել

PanARMENIAN.Net - Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, Երևանում հանցագործություն են կանխել, փոխանցում է Shamshyan.com-ը: Ըստ աղբյուրի, բազմաթիվ ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ, Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչև ատամները զինված մի քանի անձի: Փողոցը ոստիկանության կողմից ուժեղացված հսկողության տակ է, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն են կատարում:

Ըստ Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և մայրաքաղաքում ահաբեկչական գործողություն էին նախատեսել:

Դեպքի վայրում է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը կանայք էին, 7-ը՝ տղամարդիկ. նրանց մեծ մասն արտասահմանցիներ են:

ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից PanARMENIAN.Net ին տեղեկացրել են, որ ՀՀ ոստիկանությունը տարածված լուրի առնչությամբ հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև՝ ԱԱԾ. Հանցախումբն ուզում էր ՀՀ-ում մի շարք ծանր հանցագործություններ կազմակերպել

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---