Իրանի խորհրդարանի խոսնակը խոցված Սու-24-ի մասին. Դա Թուրքիայի մեծ սխալն էր, Օբամայի աջակցությունն` էլ ավելի մեծ![]() 26 նոյեմբերի 2015 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները մեծ սխալ են գործել, խոցելով ռուսական ռազմական ինքնաթիռը, սակայն ԱՄՆ էլ ավելի մեծ սխալ է արել` սատարելով թուրքական իշխանություններին: «Դա մեծ սխալ էր, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի աջակցությունն այդ գործողությանն էլ ավելի մեծ սխալ էր, որն ավելի է սրում հակամարտությունը տարածաշրջանում»,-ասել է Լարիջանին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես նշում է Press TV-ն, ռուսական Սու-24 ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո ԱՄՆ-ն աջակցություն հայտնեց Թուրքիային` հայտարարելով, թե ռուսական ինքնաթիռն իբր խախտել էր Թուրքիայի օդային տարածքը և «Թուրքիան, ինչպես ցանկացած այլ երկիր, իր տարածքն ու օդային տարածքը պաշտպանելու իրավունք ունի»: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել: Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը: Նոյեմբերի 25-ին ՌԴ նախագահը հրամանագիր ստորագրեց զոհված զինծառայողնեին պետական պարգևներով պարգևատրելու մասին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |