ԱԳ փոխնախարար. ՀՀ-ն պետք է ուշադիր հետևի ՌԴ-Թուրքիա զարգացումներին26 նոյեմբերի 2015 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ուշադիր հետևի Ռուսաստան-Թուրքիա բոլոր զարգացումներին: Այս մասին նոյեմբերի 26-ին Կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը ինչպես կարող է անդրադառնալ Հայաստանի վրա: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Ինչպես հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, ինքնաթիռը 10 անգամ զգուշացվել է 5 րոպեի ընթացքում, և ոչնչացման պահին ինքնաթիռի պատկանելությունը հայտնի չի եղել: Օդաչուներից մեկին հաջողվել է փրկել սիրիական բանակի աջակցությամբ, մյուսին` գնդակահարել են ցամաքից: Փոխգնդապետ Պեշկովը կատապուլտի միջոցով դուրս նետվելով կործանվող ինքնաթիռից, հայտնվել է ապստամբների ձեռքում: Շտուրման Մուրախտինին հաջողվել է փրկել: Որոնողական գործողության ժամանակ խոցվեց նաև ռուսական Մի-8 ուղղաթիռը, Զոհվեց պայմանագրային Ալեքսանդր Պոզինչը: Անդրադառնալով հարցին, թե ինչպես է վերաբերվում ՌԴ Պետական Դումա ներկայացված Հայոց ցեղասպանության ժխտումը պատժող օրենսդրական նախաձեռնությանը, Քոչարյանը պատասխանել է. «Մենք ողջունում ենք, որ Ռուսաստանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը և միշտ կողմ ենք եղել, որ քրեականացում լինի, որն այսօրվա դրությամբ միայն չորս պետությունում է իրականացված: Այնպես որ տեսնենք ինչպիսին կլինեն զարգացումները», մեջբերում է Panorama.am-ը: Անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանն ու դրանից ունեցած ակնկալիքներին, ԱԳ փոխնախարարը նշել է, որ նախագահների հանդիպումից լուրջ ակնկալիքներ չունի: «Ակնկալիքներ կարող են լինել մի դեպքում, եթե ադրբեջանական կողմը վերջ դնի իր այդ մոտեցմանը` «կամ ամեն ինչ, կամ ոչինչ», և փորձի ուժի դիրքերից կորզել իր համար ավելի նպաստավոր լուծում: Դա անհնարին է», - ասել է Քոչարյանը: Ինչ վերաբերում է Սարգսյան-Ալիև ձևաչափով հանդիպման ժամկետին ու վայրին, նա ասել է, որ այդ մասին կհայտարարվի հավելյալ: Քոչարյանը նաև հայտնել է, որ չի բացառվում Թբիլիսիում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն նոյեմբերի 26-ին Թբիլիսիում կմասնակցի Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը: Հավանական է, որ Հայաստանի ու Ադրեբջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ևԻլհամ Ալիևի հանդիպումը կայանա առաջիկա շաբաթների ընթացքում` դեկտեմբերի սկզբին: Այս մասին նոյեմբերի 18-ին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |