Մոսկվան ու Փարիզը պայմանավորվել են միասին պայքարել ընդհանուր սպառնալիքների դեմ![]() 27 նոյեմբերի 2015 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ու Փարիզը պայմանավորվել են միասին պայքարել ընդհանուր սպառնալիքների դեմ և կոչ են արել համակարգելի գործողությունները Սիրիայում «Իսլամական պետությանը«» դիմակայելու համար: Այսպիսին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Մոսկվայում 3 ժամ տևած հանդիպման արդյունքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հանդիպման գլխավոր թեմաներից էր թուրքական ԶՈւ կողմից խոցված ռուսական Սու-24-ի հետ կապված իրավիճակը. Կողմերը հայտարարել են, որ չի կարելի թույլ տալ նման միջադեպերի կրկնությունը: Պուտինը նշել է, որ Անկարան մինչ օրս ոչ միայն ներողություն չի խնդրել, այլ նաև մտադրություն չունի քննել կատարվածը: Նախագահները հայտարարել են, որ կշարունակեն երկխոսությունը հաջորդ շաբաթ Փարիզում, որտեղ կայանլու է ՄԱԿ կլիմայի խնդիրներին նվիրված խորհրդաժողովը: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Նախագահները հայտարարել են, որ միակարծիք են ՌԴ և Ֆրանսիայի դեմ ահաբեկչական գործողությունների դիմած հանցագործներին պատժելու մտադրության մեջ: «Ես ասել եմ պարոն Պուտինին, որ Ֆրանսիան պատրաստ է և ցանկանում է ձեռք ձեռքի տված աշխատել Ռուսաստանի հետ հանուն ընդհանուր նպատակի` պայքարի ահաբեկչական խմբավորումների, առաջին հերթին «Իսլամական օպետության» դեմ»,-ասել է Օլանդը: ՌԴ նախագահը հավելել է, որ ցամաքային գործողություններ Սիրիայում կարող է իրականացնել միայն կառավարական բանակը: «Կարծում եմ, որ նախագահ Բաշար Ասադի բանակաը և անձամբ ինքը մեր բնական դաշնակիցներն են ահաբեկչության դեմ պայքարում»,-ասել է Պուտինը, հայտնում է ՌԲԿ-ն: Պուտինը նաև տեղեկացրել է, որ ռուսական օդուժը Սիրիայում հզորացրել է: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |