Հայաստանն արդիականացնում է իր Ս-125 զենիթահրթիռային համակարգերը

Հայաստանն արդիականացնում է իր Ս-125 զենիթահրթիռային համակարգերը

PanARMENIAN.Net - Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» նոր հրապարակած զեկույցը հայտնում է, որ Հայաստանը 2015-16 թթ. Ռուսաստանի օգնությամբ արդիականացնելու է զենիթահրթիռային իր Ս-125 համալիրները մինչև Ս-125 «Պեչորա-2Մ» մակարդակի, հայտնում է Razm. Info-ն:

Այս մասին համապատասխան պայմանավորվածություն ձեռք է բերվել 2013 թվականին։ Արդիականացման համար, ըստ վերլուծական կենտրոնի գնահատականի, Հայաստանը վճարելու է 60 մլն ամերիկյան դոլար։

Ս-125-ի համեմատ Ս-125 «Պեչորա-2Մ»-ն ունի էապես ավելի բարձր մարտավարա-տեխնիկական հատկանիշներ։ Բարելավվել են բոլոր կարևորագույն հատկանիշները. հեռահարությունը, առավելագույն բարձրությունը, թիրախի խոցման հավանականությունը, խանգարումներից պաշտպանվածության աստիճանը ևն։

Արդիականացված տարբերակն ունակ է օդային թիրախներ խոցել մինչև 27 կմ հեռավորության վրա, ընդ որում այն ավելի դիպուկ է խոցում ցածր բարձրության վրա թռչող օբյեկտներին։

Ս-125 «Պեչորա-2Մ»-ը կարող է ունենալ ինչպես շարժական, այնպես էլ ինքնագնաց տարբերակներ, այն 2 անգամ ավելի շատ արձակման կայան ունի (Ս-125-ի 4-ի փոխարեն 8 հատ)։ Համալիրն օժտված է ռադիոտեխնիկական պաշտպանության համակարգով։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---