ՀՀ և Լիբանանի ԶՈւ միջև ռազմական գործակցության ծրագիր է ստորագրվել![]() 27 նոյեմբերի 2015 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայ-լիբանանյան ռազմական գործակցության շրջանակում նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանանի Հանրապետությունում է գտնվում ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև ռազմական գործակցության 2016-ի ծրագիրը: Այցի ընթացքում Այվազյանին ընդունել են Լիբանանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալիդ Սալմենը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, բրիգադի գեներալ Մանուել Քիրեջյանը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանը և խորացմանը, տարածաշրջանում տիրող իրավիճակին վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում գործադիրի կողմից հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջևպաշտպանության բնագավառում գործակցության մասին» համաձայնագրի կնքմանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |