Գերմանիան կզորացնի աջակցությունը Ֆրանսիային ԻՊ դեմ պայքարում27 նոյեմբերի 2015 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Գերմանիայի բունդեսթագի ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության պաշտպանության ոլորտի փորձագետ Հեննինգ Օտտեն հայտարարել է, որ Գերմանիան «Տորնադո» հետախույզ-ինքնաթիռը կգործուղի Սիրիա` սատարելու համար Ֆրանսիային «Իսլամական պետության» դեմ պայքարում: Բացի այդ, Բեռլինը պատրաստ է մեկ ռազմանավ տրամադրել, լիցքավորող ինքնաթիռներ և մատակարարել դաշնակիցներին արբանյակներից ստացվող հետախուզական տվյալներով: Ավելի ուշ, այս տեղեկությունը հաստատեց ԳԴՀ պաշտպանական գերատեսչության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը: ԻՊ-ն մեծ սպառնալիք է Գերմանիայի համար, որին կարելի է հաղթել միայն ռազմական ճանապարհով, ուստի մենք չպետք է տատանվենք` որոշելով պայքարել իսլամիստական ահաբեկչության դեմ»,-ասել է Օտտեն, հայտնում է DW-ն: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ պատրաստ է համակողմանի աջակցություն ցուցաբերել Փարիզին ահաբեկչության դեմ պայքարում, այդ թվում` ռազմական օգնության տեսքով: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ |