Հայաստանի բնակիչները ևս կարող են օգտվել «սև ուրբաթի» վաճառքների հնարավորությունից

Հայաստանի բնակիչները ևս կարող են  օգտվել «սև ուրբաթի» վաճառքների հնարավորությունից

PanARMENIAN.Net - Ամեն տարվա նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը, Սուրբ ծննդյան տոների առթիվ, ԱՄՆ–ում հայտարարվում են տարվա ամենամեծ զեղչերը, որն ընդունված է անվանել «սև ուրբաթ»։

Նոյեմբերի 27-ին «սև ուրբաթն» է, երբ ԱՄՆ բոլոր խանութները, այդ թվում` առցանց, հայտարարում են տարվա ամենամեծ զեղչերը:

Այժմ Հայաստանի բնակիչները նույնպես ունեն «սև ուրբաթի» ընթացքում առցանց խանութներից օգտվելու հնարավորություն: www.shopinamerica.am կայքում գրանցվելով և ԱՄՆ-ում անվճար հասցե ստանալով` Հայաստանում կարելի է առցանց գնումներ կատարել և գնումները ստանալ մեկ շաբաթից, «Հայփոստի» մոտակա փոստային բաժանմունքից, հայտնում է «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, ՀայՓոստը «Կոնվերս բանկի» հետ համատեղ առաջարկում է 7+7 ակցիան, որի շրջանակներում կոնվերս բանկի քարտով գնումներ կատարելիս հաճախորդները կստանան 7% զեղչ առաքումից և 7% գումարի վերադարձ գնումներից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---