ԶԼՄ. Փարիզի ահաբեկիչներից մեկը հավանաբար Սիրիայի ճանապարհին է

ԶԼՄ.  Փարիզի ահաբեկիչներից մեկը հավանաբար Սիրիայի ճանապարհին է

PanARMENIAN.Net - Փարիզի ահաբեկչությունների մասնակիցներից մեկը՝ բելգիացի Սալահ Աբդեսլամը, փախել է Սիրիա: Այդ մասին հայտնում է բելգիական Het Laatste Nieuws թերթը:

Սալահ Աբդեսլամն այժմ հավանաբար Սիրիայի ճանապարհին է՝ միակ տեղը, որտեղ նա անվտանգության մեջ կարող է լինել։ Մինչ իր փախուստը նա եղել է Բրյուսելի Սխարբեկ բնակավայրում, Lenta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը:

Թերթը նշում է, որ քննիչները պատրաստ չեն տեղեկատվություն տրամադրել իրենց աշխատանքի կոնկրետ արդյունքների վերաբերյալ, սակայն նրանք կարծում են, որ ահաբեկիչն օգտվել է Եվրոպայում աջակիցների ցանցից։ Նրանք օգնել են նրան թաքնվել և ճանապարհն անցնել բեռնատար ինքնաթիռներով։

Սալահ Աբդեսլամի անունով է գրանցվել Volkswagen Polo ավտոմեքենայի վարձույթը, որը գտել են հարձակման ենթարկված «Բատակլան» համերգասրահի հարևանությամբ։ Նա կրակ է բացել Փարիզի կենտրոնում գտնվող սրճարանի վրա, որի մոտակայքում իրեն պայթեցրել է իր եղբայրը՝ Իբրահիմը:

Associated Press գործակալության հաղորդմամբ՝ ահաբեկչություններից հետո ոստիկանությունը կանգնեցրել է Աբդեսլամի և ևս երկու տղամարդու մեքենան Բելգիայի սահմանի մոտակայքում, սակայն փաստաթղթերը ստուգելուց հետո նրանց բաց են թողել:

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում նոյեմբերի 13-ի երեկոյան 7 ահաբեկչական հարձակում է իրականացվել։ Ըստ վերջին տվյալների, «Բատակլան» թատրոնում, «Ստադ դե Ֆրանս» ստադիոնի մոտակայքում ու Փարիզի ևս 5 այլ կետում միաժամանակյա հարձակումների ընթացքում զոհվել է 132 մարդ, մոտ 350 հոգի վիրավոր է։ Ֆրանսիայում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված: Ֆրանսիայի նախագահ Օլանդը պատերազմ է հայտարարել է ահաբեկչական «Իսլամական պետությանը», որը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---