Պեսկով. ՌԴ-ն կարևորում է Մերձավոր Արևելքի երկրների, այդ թվում՝ Թուրքիայի տարածքային ամբողջականությունը![]() 28 նոյեմբերի 2015 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը կողմ է հանդես գալիս Մերձավոր Արևելքի երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Վեստի վ սուբոտու» հաղորդման եթերում` Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցում: «Գիտեք, որ դա շատ խոցելի տարածաշրջան է, ուստի անվիճելի պետք է լինի այդ տարածքի բոլոր պետությունների` և Սիրիայի, և Թուրքիայի, և Իրաքի տարածքային և քաղաքական ամբողջականության պահպանումը: Հակառակ դեպքում հետևանքները կարող են աղետալի լինել այդ տարածաշրջանի համար, որը մոտ է մեր սահմաններին»,-ասել է մամուլի քարտուղարը: Լրագրողը հիշեցրել է մամուլի քարտուղարին, որ տարածաշրջանում գործում են տարբեր քաղաքական և ազգային ուժեր, օրինակ, քուրդ աշխարհազորայինները: «Քուրդ կամավորականներն, իրականում, շատ արդյունավետ են կռվում «Իսլամական պետության» դեմ Իրաքի հյուսիսում: Դա շատ ավելի իրական ուժ է ԻՊ դեմ պայքարում, քան Սիրիայի ազատ բանակ կոչվածը»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Լրագրողի այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որ Ռուսաստանն ակտիվացնի շփումները քուրդ աշխարհազորայինների հետ, Պեսկովն ասել է. «Ինչ որ կարող էի, արդեն ասացի»,-նշել է նա: Քրդերն Իրաքում և Սիրիայում զինված պայքար են մղում ԻՊ դեմ: Իրաքում նրանք պարբերաբար ռազմական օգնություն են ստանում ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից, ինչպես նաև Ռուսաստանից` պաշտոնական Բաղդադի խնդրանքով: Թուրքիան, որի տարածքում մի քանի միլիոն քուրդ է բնակվում, մի կողմից ԱՄՆ դաշնակիցն է ԻՊ դեմ պայքարում, մյուսից` մտավախություն ունի, որ զենքը կարող է հայտնվել Քրդական աշխատավորական կուսակցության գրոհայինների ձեռքում, որն Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն: Երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան զգուշացրել է Վաշինգտոնին և Մոսկվային, որ անթույլատրելի է ռազմական օգնությունը սիրիացի քրդերին: Մոսկվան պատասխանեց, որ նման օգնություն քրդերին չի ցուցաբերում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |