Թուրքիայի վնասը ռուսական պատժամիջոցներից կարող է տարեկան $20 միլիարդի հասնել![]() 1 դեկտեմբերի 2015 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդահանրապետական կուսակցության խմբակցության պատգամավորները հաշվել են երկրի հնարավոր վնասը ռուսական պատժամիջոցներից, գրում է Hurriyet Daily News-ը: Անթալիա քաղաքի նախկին քաղաքապետ Մուստաֆա Աքայդինը հայտնել է, որ գավառը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պատճառով կկորցնի $6,5 մլրդ` $6 մլրդ զբոսաշրջության ոլորտում և ևս $500 մլն գյուղատնտեսության ոլորտում: Նրա գործընկեր, Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի ղեկավար Չեթին Օսման Բուդակը նշել է, որ Ռուսաստանից զբոսաշրջային հոսքի անկման պատճառով գավառն այս տարի արդեն կորցրել է եկամուտների մեկ քառորդը, սակայն ճգնաժամը կզգացվի Թուրքիայի ամբողջ տարածքում: «Դեպի ՌԴ արտահանումից Թուրքիան մոտ $6 մլրդ էր ստանում, զբոսաշրջության ոլորտում` $7 մլրդ: Երկու երկրների միջև նաև ակտիվ էր մասնավոր առևտուրը, որի ծավալը 2013-ի $8,5 մլրդ-ից նվազել է մինչև $6 մլրդ 2014-ին: Եթե ճգնաժամը Ռուսաստանի հետ հարաբերություններում սրվի, Թուրքիայի վնասները տարեկան կարող են հասնել $20 միլիարդի, իսկ դա ՀՆԱ 3% է»,-ասել է նա, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Մուստաֆա Աքայդինն առաջարկել է Մոսկվային և Անկարային վեճերը քննարկել դատարանում: Ըստ նրա, առճակատման կարգավորմամբ պետք է զբաղվեն միջազգային ատյանները: Ինչպես կարծում է նախկին քաղաքապետը, ՌԴ նախագահ Պուտինը և Թուրքիայի նախագահ Էրդողանը պետք է «սառը դատեն»: «Լավ կլիներ, որ նրանք առաջնորդվեին սառը դատողություններով: Ինչու չդիմել միջազգային դատարան»,-ասել է Աքայդինը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: Նախագահը հանձնարարել է կառավարությանը պատրաստել թուրքական արտադրության ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը ՌԴ կսահմանափակվի, ինչպես նաև թուրքական ընկերությունների այն աշխատանքների և ծառայությունների ցուցակը, որոնց գործունեությունը կարող է արգելվել:. 2016-ի հունվարի 1-ից ռուսական ընկերություններին արգելվում է վարձել նոր աշխատակիցներ Թուրքիայի քաղաքացիների թվից: Ռուսաստանը որոշել է 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |