ԶԼՄ-ներ. Ղրղզստանը դառնում է ԻՊ գործողությունների տարածք![]() 2 դեկտեմբերի 2015 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ծայրահեղականության դեմ պայքարը Ղրղզստանում նոր նշանակություն է ստանում: Անցած շաբաթ Բիշքեկում հայտնի աստվածաբան, իսլամի մասնագետ Կադիր Մալիկովի վրա 2 քաղաքացի հարձակվեց: Հարձակվողներին ավելի ուշ ձերաբակալեցին Ինտերպոլի օգնությամբ: Ղրղզստանի ազգային անվտանգության կոմիտեում պնդում են, որ հանցագործներն առնչություն ունեն «Իսլամական պետությանը»: Ղրղզստանի ընդդիմությունը տեղի ունեցածի մեջ տեսնում է հատուկ ծառայությունների ձեռքը: Փորձագետները, սակայն, պնդում են, որ Ղրղզստանը դառնում է ԻՊ գործողությունների գոտի` գրոհայիններ մատակարարելով կազմակերպությանն ու Քաթարում ուսման ուղարկելով իր երիտասարդներին, որոնք, տուն դառնալով, ակտիվորեն սկսում են ԻՊ գաղափարները տարածել տեղի բնակչության շրջանում, գրում է «Նեզավիսիմայա գազետան»: Փորձագետները խոսում են տեղաբնակների ծայրահեղականացման մասին: Եվ բանն այն չէ, որ մարդիկ շարունակում են մեկնել կռվելու ԻՊ շարքերում: Սոցիալ-տնտեսական իրավիճակը վատթարանում է, բնակչության շրջանում դժգոհությունն աճում է, հատկապես երկրի աղքատ շրջաններում: Իշխանությունները չեն կարողանում վերահսկել կրոնական հաստատությունները, ըստ վերջին տվյալների, Ղրղզստանում այժմ գործում է ապօրինի 537 մզկիթ: Աղքատ բնակչությունը, հատկապես հարավում, դառնում է ԻՊ քարոզիչների թիրախը, քարոզիչներ կան նաև Քաթարից և Սաուդյան Արաբիայից: Բարդ է վիճակը ոչ միայն Ղրղզստանում, այլ ընդհանուր առմամբ տարածաշրջանում: Կենտրոնական Ասիայի առավել վտանգավոր հատվածներ են Աֆղանստանին հարակից Տաջիկստանի Լեռնային Բադախշանի ինքնավար մարզը, ինչպես նաև Ղրղզստանի, Ուզբեկստանի և Տաջիկստանի սահմաններին գտնվող Ֆերգանայի հովիտը, որտեղ ԻՊ գրոհայինները հատկապես ակտիվ են: Ղրղզստանում հանրությունը շարունակում է քննարկել Մալիկովի հետ կապված միջադեպը` նրան վիրահատել են, կյանքին վտանգ չի սպառնում: Սկզբից ՆԳՆ-ն քրեական գործ էր հարուցել «խուլիգանություն» հոդվածով: Իրավապահ մարմինների անհասկանալի արձագանքը թույլ է տալիս ենթադրել, որ գործը բարեհաջող «կքնեցվի»: Սակայն, երբ տուժածը հայտարարեց, թե մահափորձը ԻՊ անդամներ են իրակաանցրել, իրավիճակը կտրուկ փոխվեց: Գործը վերաորակավորվեց «մահափորձի», հետաքննությանը միացավ Ազգային անվտանգության պետական կոմիտեն, արագ պարզվեց անհայտների ինքնությունը, նրանց մեղսակիցները ձերբակալվեցին: Իսկ հարձակվողները հասցրել էին հեռանալ երկրից` մեկնելով Թուրքիա, որտեղ նրանց ձերբակալեցին: Մալիկովը դեմ է իսլամի ոչ ավանդական ուղղություններին, նա առաջարկում էր մահապատիժ սահմանել ԻՊ անդամների համար: Պաշտոնական վարկածից բացի, մի շարք ընդդիմադիրներ կասկածում են տեղի իշխանություններին և ՌԴ հատուկ ծառայություններին կատարվածի իմիտացիայի մեջ: Նրանց վարկածով, ԻՊ սպառնալիքն ուռճացված է` խոսքի ազատությունը ճնշելու համար: Միանշանակ է մեկ բան` իրավիճակը տարածաշրջանում լուրջ մտավախությունների առիթ է տալիս: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |