Չերնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել. Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի![]() 2 դեկտեմբերի 2015 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 1-ին Չերնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել, Twitter-ի միկրոբլոգում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն: «ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարները պատմական որոշում են կայացրել` որոշելով Չերնոգորիային հռչակել դաշինքի 29-րդ անդամ»,-ասվում է Լունգեսկուի հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր հերթին հայտարարել է, որ ակնկալում է, որ Չերնոգորիայի անդամակցության շուրջ բանակցությունները կավարտվեն 2016-ի սկզբին, հետո հարկ կլինի ստանալ դաշինքի անդամ բոլոր երկրների խորհրդարանների վավերացումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Չերնոգորիան անկախություն հռչակեց 2006-ին և ակնկալում էր անդամակցել ՆԱՏՕ-ին: Այդ ուղղությամբ ակտիվ գործողություններ էին իրականացվում դիվանագիտական մակարդակով, սակայն սոցհարցումների տվյալներով ՆԱՏՕ-ին անդամակցելուն դեմ էր բնակչության կեսից ավելին: Մոսկվան այս առնչությամբ բազմիցս է իր դժգոհությունը հայտնել` զգուշացնելով երկկողմ հարաբերությունների վատթարացման մասին: Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի մարտունակության ու պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ, կոնկրետ միջոցներ է նախապատրաստում Գլխավոր շտաբը, հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Եվգենի Սերեբրեննիկովը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |