Ֆրանսիայի խորհրդարանը կքննարկի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը![]() 2 դեկտեմբերի 2015 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի խորհրդարանը դեկտեմբերի 3-ի նիստին պատրաստվում է քննարկել Օսկամյան կայսրությունում Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես հայտնում է Today’s Zaman-ը, օրինագիծը նախապատրաստվել է ընդդիմադրիր Հանրապետական կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի կողմից: Դեկտեմբերի 3-ին քվեարկության դրվող՝ 20-րդ դարի ցեղասպանություններն ու մարդկության դեմ հանցագործությունները ժխտողների համար քրեական պատիժ նախատեսող օրենքի նախագիծը (n° 2276) Վալերի Բուայեի և այլ պատգամավորների համահեղինակությամբ Ֆրանսիայի Ազգային ժողով է ներկայացվել 2014 թ. հոկտեմբերի 14-ին: Այն օրենքի դրույթները խախտողների համար որպես պատիժ նախատեսում է 5 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Վալերի Բուայեն Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման նախաձեռնությամբ նախկինում ևս բազմիցս հանդես է եկել: Դեռևս 2013-ի փետրվարին, պատգամավորը Ֆրանսիայի Ազգային ժողովի քննարկմանն էր ներկայացրել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը հիմնված էր Եվրախորհրդարանի ընդունած՝ «Ցեղասպանության և ռազմական հանցագործությունների ժխտման քրեականացումը» հոդվածի վրա: Այն որպես պատիժ նախատեսում էր մինչև երկու տարվա ազատազրկում կամ 45 հազար եվրո տուգանք ցեղասպանության ժխտման համար: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ Բուայեի պատրաստած նախորդ նախագծերից մեկն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովի (2011թ. դեկտեմբերի 22) և Սենատի (2012 թ. հունվարի 23) կողմից, սակայն երկրի Սահմանադրական խորհուրդն այն 2012 թ. փետրվարի 29-ին երկրի սահմանադրությանը հակասող էր ճանաչել: Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի անդամ Յուբեր Հանելը 2012 թ., Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենքն ընդունելուց հետո նամակագրական կապի մեջ է եղել Թուրքիայի ԱԳ նախկին նախարար Յաշար Յակիշի հետ և հավաստիացրել է նրան, որ փաստաթուղթը իրավաբանական ուժ չի ստանա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |