Հանրաքվեից հետո. Ընդդիմությունը բողոքում է, «Այո»-ն՝ հաղթում (Թարմացվող) 6 դեկտեմբերի 2015 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին ժամը 20:00-ին ավարտվեց ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: Որպեսզի հանրաքվեի դրված նախագիծը համարվի ընդունված, նրան պիտի կողմ քվեարկի քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան ընտրական ցուցակներում ընդգրկված քաղաքացիների մեկ քառորդը: PanARMENIAN.Net ը հետևում է հանրաքվեից հետո ընթացող զարգացումներին: 02:06 321 ընտրատեղամասերի արդյունքը՝ 66.42%«Այո»: 01:32 Ոստիկանությունը «Նոր Հայաստանի» ցույցից բերման է ենթարկել մի շարք ակտիվիստների: Նրանց մի մասն առավելապես հայտնի է հանրությանը որպես էլեկտրաէներգիայի դեմ պայքարի ակտիվ մասնակիցներ: 00:31 151 ընտրատեղամասերի արդյունքների պատկերն է. «Այո»՝ 70.6%, «Ոչ»՝ 26.3%: 00:17 Ամփոփվել են 75 ընտրատարածքում քվեարկության արդյունքները. «Այո»՝ 76.94%, «Ոչ»՝ 20.50%: 23:28 Առաջին 20 ընտրատեղամասերում ընտրությունների ամփոփման արդյունքում «Այո»-ն հավաքում է 73.15%, «Ոչ»-ը՝ 23.27%: 22:34 ԿԸՀ-ը քիչ առաջ արտահերթ նիստում ամփոփեց հանրաքվեի էլեկտրոնային քվեարկության արդյունքները: Քվեարկության իրավունք ուներ 265 քաղաքացի, որոնցից 245-ն է մասնակցել: Անվավեր է ճանաչվել 9 քվեաթերթիկ, 229-ը քվեարկել են «այո», 7-ը՝ «ոչ»: 20:25 Ցուցարարները երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: 21:08 Հանրաքվեին մասնակցել է 50.51%-ը՝ 1.296.368 քաղաքացի, հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Մասնակցության բոլոր տվյալներն՝ այստեղ: 20:47Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ավարտին Ազատության հրապարակում սկսվել է Հիմնադիր խորհրդարանը, «Ժառանգություն» կուսակցությունն ու այլ հանրային անձանց հավաքած «Նոր Հայաստան» միավորման բողոքի ցույցը: Ելույթ ունեցողները, թվարկելով ընտրախախտումները, հայտարարեցին, որ հանրաքվեն կեղծված է, ու պահանջեցին անվավեր ճանաչել դրա արդյունքները: Հայտարարված է երթ դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Իր հերթին, ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել Ազատության հրապարակի շրջակայքում և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը լրատվամիջոցներին ասել է, որ անհանգստանալու կարիք չկա. ոստիկանների տեղաբաշխումը պայմանավորված է ըստ անհրաժեշտության, հայտնում է A1+-ը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |