Վ. Օսկանյան. 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո Հայաստանում նոր ԱԳՆ ղեկավար կլինի

PanARMENIAN.Net - «2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ես պատրաստվում եմ թողնել պաշտոնը: 10 տարին պաշտոնավարության մաքսիմալ ժամկետն է»,- Երեւանում լրագորղներին ասել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, 2008 թվականին նոր նախագահ կգա, ում օրոք գուցե նոր մոտեցումներ լինեն պետության արտաքին քաղաքականության մեջ: «Ես, ճիշտ է, չեմ կարծում, որ նոր նախագահի օրոք լուրջ փոփոխություններ կլինեն, ինչպես դա կատարվեց Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո, սակայն փոփոխություններ կլինեն: Եթե ինձ նորից առաջարկեն այս պաշտոնը, իմ պատասխանը բացասական կլինի»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը:
 Ուշագրավ
---