7 դեկտեմբերի 2015 - 12:30 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երկրաշարժից 27 տարի անց. Հետքերը դեռ մնում են

27 տարի առաջ այս օրը՝ ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Երկրաշարժի հետևանքով ավերվածություններ եղան Հայաստանի 21 քաղաքում և 324 գյուղում: Սպիտակ, Գյումրի, Վանաձոր,Ախուրյան, Ստեփանավան… Երկրաշարժն ավերեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանները:

Աղետը դարձավ, պաշտոնական տվյալներով, 25 հազար մարդու մահվան պատճառ. մահացավ 17 հազար գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 100.000-ը ստացան մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ, 19.000 մարդ դարձավ հաշմանդամ, մոտ 530.000 մարդ դարձավ անօթևան:

Աղետի գոտուց 120 հազար մարդ տարհանվեց, որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս: ՀՀ-ին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը…

27 տարի է անցել, սակայն երկրաշարժի հետքերը դեռ մնում են, դեռ կան անօթևան ընտանիքներ:

Քաղաքաշինության նախարարության տվյալներով, Գյումրիում մնացել են բնակարանի կարիք ունեցող մոտ 250 ընտանիք, որոնք տուժել են երկրաշարժից: PAN Photo-ն նրանց ապրուստի մասին երկու ֆոտոշարք էր հրապարակել:

Photo: Hayk Barseghyan
ՖՈՏՈՇԱՐՔ