Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը:
Այս մասին հայտնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:
«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:
Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։