Ըստ Դամասկոսի արևմտյան կոալիցիայի օդուժը սխալմամբ հարվածել է Սիրիայի բանակի դիրքերին. Պենտագոնը հերքում է![]() 7 դեկտեմբերի 2015 - 15:08 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան կոալիցիայի երկրների ՌՕՈւ ինքնաթիռները սխալմամբ հարվածներ են հասցրել Սիրիայի կառավարական զորքերի ճամբարին: Ինչպես հայտնել է AFP-ն, զոհվել է սիրիացի 4 զինվորական, 13-ը` վիրավորվել է, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ գործակալության, ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը հարվածներ են հասցրել սիրիական բանակի ճամբարին Դեր էլ Զոր գավառի արևմուտքում` «ԻՊ կողմից վերահսկվող տարածքներից մոտ 2 կմ հեռավորության վրա»: Ինչպես նշել է պարբերականը, սա սիրիական կառավարական ուժերին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի առաջին հարվածն է 2014-ի սեպտեմբերին Սիրիայում ԻՊ դեմ գործողության մեկնարկից ի վեր: Սիրիայի ԱԳՆ-ն «անսքող ագրեսիա է» անվանել ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հրթիռային հարվածը: Սիրիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, հայտնել է պաշտոնական SANA գործակալությունը: Ինչպես հաստատել է Սիրիայի ԱԳՆ-ն, կոալիցիայի 4 ինքնաթիռ դեկտեմբերի 6-ի երեկոյան 9 հրթիռ է արձակել, զոհվել է 3 մարդ, 13-ը` վիրավորվել: «Սիրիան խստորեն դատապարտում է ագրեսիան ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կողմից և կոչ է անում ԱԽ-ին անհապաղ արձագանքել և միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման բան չկրկնվի»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Արևմտյան կոալիցիան իր հերթին հերքել է տեղեկությունն, ըստ BBC-ի, հայտարարելով, որ նշված տարածքում հարվածներ չեն հասցվել: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը: Նա ասել է, որ հարվածը հասցվել է այդ շրջանից 55 կմ հեռավորության վրա: ԱՄՆ գկխավորած արևմտյան երկրների կոալիցիան սկսել է ավիահարված հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում 2014-ի սեպտեմբերին: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |