Մոտ 1 մլն մարդ է փախստականի կարգավիճակ ստացել կամ հավակնում է դրան Գերմանիայում![]() 7 դեկտեմբերի 2015 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Գրեթե 1 միլիոն` 965 հազար մարդ Գերմանիայում ստացել է փախստականի կարգավիճակ կամ սպասում է կարգավիճակի հաստատման: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը` ներկայացնելով նոյեմբերի վերջի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Գերմանիան, ի տարբերություն ԵՄ մյուս անդամ երկրների, գրավիչ է փախստականների համար սոցիալական համակարգի և ֆինանսական հնարավորությունների առավելության առումով: «Նոյեմբերի վերջի տվյալնելով Գերմանիայում 965 հազար մարդ է գրանցված որպես փախստական կամ փախստականի հավակնորդի կարգավիճակ ունի»,-ասել է ՆԳ նախարարը լրագրողներին: Գերմանիան 2015-ի սեպտեմբերին վերականգնեց սահմանային հսկողությունը ԵՄ երկրների հետ: Գերմանիայի ՆԳՆ ղեկավար Թոմաս դե Մեզիերը որոշումը պայմանավորել է փախստականների աննախադեպ հոսքով: Ամբողջ 2014-ի ընթացքում Եվրոպա է ներգաղթել 280 հազար մարդ: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |