Հռոմի Պապը հիշել է Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Հայ Առաքելական Եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հետ հանդիպման ժամանակ Հռոմի Պապ Բենեդիկտիոս XVI-ը բարձրացրել է Հայոց ցեղասպանության մասին «նուրբ» հարցը: Բենեդիկտիոս XVI-ը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին «քրիստոնեության նկատմամբ հավատարմության համար, որը արտահայտվել է նույնիսկ անցյալ «դարասկզբի ողբերգական իրադարձությունների ժամանակ»` նկատի ունենալով Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայերի տեղահանումներն ու ջարդը:



Մինչեւ հիմա թուրքական կառավարությունը հերքում է 1915-1917 թվականների Հայոց ցեղասպանությունը, որի ժամանակ երիտ թուրքերը մեկուկես միլիոն հայ են ոչնչացրել, ովքեր մահացել են ջարդերից եւ տեղահանության ժամանակ: ՀԱԵ ծխականները կազմում էին Թուրքիայի ամենամեծ քրիստոնեական համայնքներից մեկը` մոտ մեկ միլիոն մարդ: Այսօր Թուրքիայում ապրում է 50 հազար հայ, հայտնում է Catholic World News-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---