Ադրբեջանի «Գյունեշլի» նավթային կառամատույցում բռնկված հրդեհը տարածվել է որոշ նավթահորերի վրա

Ադրբեջանի «Գյունեշլի» նավթային կառամատույցում բռնկված հրդեհը տարածվել է որոշ նավթահորերի վրա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 4-ի երեկոյան Կասպից ծովի ադրբեջանական հատվածում «Գյունեշլի» հանքավայրի թիվ 10 կառամատույցում սասատիկ քամու հետևանքով բռնկված հրդեհը դեռ չի մարվել, ավելին` այն տարածվել է որոշ նավթահորերի վրա: Ինչպես հայտնում է են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Պետական նավթային կորպորացիայի` SOCAR-ի, «Ազնավթ» արտադրական միավորման գլխավոր ինժեներ Բալամիրզա Ալիառագիմովը, հայտնում է Day.az-ը:

Ըստ նրա, հրդեհի մարման աշխատանքները շարունկավում են: «Նավթագործներից շատերի մարմինները դեռ չեն հայտնաբերվել` նախատեսվում է շարունակել որոնողական աշխատանքները և լրացուցիչ նավեր գործարկել այդ նպատակով: Որոնումները կշարունակվեն ցանկացած եղանակի դեպքում, կան բոլոր տեխնիկական միջոցներն ու հնարավորությունները»,-ասել է Ալիռագիմովը:

Կառամատույցում եղել է 84 մարդ, որոնցից փրկվել է միայն 33-ը: Զոհվածներից 7-ի մարմինները հայտնաբերվել են, ևս 23-ը համարվում է անհետ կորած:

Նավթագործներից ոմանք խեղդվել են փրկարարական գործողության ժամանակ, քանի որ փրկարարների ռետինե նավակը պատռվել է, այդ մասին հայտնել են զոհվածների հարազատներն ու մերձավորները: «Բանվորների մի մասին հաջողվել է տարհանել, սակայն ուղղաթիռները չեն կարողանում մոտենալ կառամատույցին սասատիկ քամու պատճառով: Տարհանվել է 20 մարդ»,-facebook-յան իր էջում գրել էր Նավթագործների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Միրվարի Ղահրամանլին:

Reuters-ն իր հերթին Ղահրամանլիի վրա հղումով հայտնել էր, որ հրդեհից 32 մարդ է զոհվել:

«Գյունեշլի» կառամատույցը 1981-ին բացված «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» բլոկի մաս է կազմում: Կառամատույցը մշակում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը նավթարդյունաբերող ընկերություննեևրի միջազգային կոնսորցիումի հետ համատեղ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---