Սիրիայից Գերմանիա ուղևորվող 2 հայ փախստական է անհետացել

Սիրիայից Գերմանիա ուղևորվող  2  հայ փախստական է անհետացել

PanARMENIAN.Net - Հարազատները տեղեկություններ չունեն մեկ շաբաթ առաջ Սիրիայից Լիբանան, այնուհետև Թուրքիա ուղևորված հայուհու և նրա 10-ամյա որդու ճակատագրի մասին: Փախստականների խմբով Սիրիայից Գերմանիա մեկնելու նպատակով կինը, որդին և դուստրը կորցրել են միմյանց:

Դստերը հաջողվել է ինչ-որ ձևով ապաստանել Թուրքիայում, իսկ մոր և եղբոր մասին ոչ մի տեղեկություն չկա, գրում է«Արևելքը»-ը:

Ավելի ուշ դուստրը լսել է խորտակված մի լաստանավի մասին, որի ուղևորների մեծ մասը Թուրքայից Հունաստան մեկնելից մահացել են, սակայն հաստատված չէ, որ խորտակված լաստանավի մեջ են եղել նաև նրա հարազատները: Փախստականները Թուրքիայից Հունաստան հասնելուց հետո պիտի մեկնեին Գերմանիա, ուր Սիրիայի պատերազմից հետո փախստականների բազմաթիվ ճամբարներ են գործում:

Բաթրունյանների հարազատների մի մասը Հայաստանում է:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։ Պատերազմի ընթացքում Սիրիայից Հայաստան է տեղափոխվել մոտ 17.000 հայ: < /i>

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական:

Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---