ՀԱՊԿ կոմիտեն կքննարկի Սիրիայում ՌԴ գործողություններն ու Թուրքիայի դեմ ձեռնարկվող միջոցները![]() 8 դեկտեմբերի 2015 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ռազմական կոմիտեն դեկտեմբերի 9-ին կայանալիք նիստում կքննարկի Ռուսաստանի գործողությունները Սիրիայում և միջոցները, որոնք ձեռնարկվում են Թուրքիայի հանդեպ, ասվում է ՀԱՊԿ կայքում: Ռազմական կոմիտեի նիստը, որը ստեղծվել է ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդին կից, տեղի կունենա կոմիտեի նախագահ, ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ: Հանդիպմանը կմասնակցեն ՀՀ, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ Անատոլի Սիդորովը: «Նիստում կքննարկվեն մի շարք հարցեր, որոնք առնչվում են ՌԴ գործողություններին Սիրիայի Արաբական Հանրապետությունում, միջոցները, որոնք ձեռնարկվել են ՌԴ ՕՏՈւ ռմբակոծիչի դեմ Թուրքիայի թշնամական գործողությունների հետ կապված»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նիստում նաև կքննարկվեն ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմական անվտանգությանն առկա սպառնալիքներն ու մարտահրավերները և ՀԱՊԿ զորքերի կատարելագործմանն ու կազմակերպության ռազմական ներուժի հզորացմանն ուղղված առաջնային միջոցները: Այս նիստը Ռազմական կոմիտեի արդեն թվով 7-րդը կլինի: Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |