No Smoking Orchestra-ի ու Կուստուրիցայի համերգը Երևանում՝ դեկտեմբերի 25-ին![]() 14 դեկտեմբերի 2015 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան և The No Smoking Orchestra ֆոլք-ռոք խումբը դեկտեմբերի 25-ին ելույթ կունենան Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կուստուրիցան The No Smoking Orchestra-ի բաս կիթառահարն է: Նա արդեն 2-րդ անգամ խմբի հետ համերգով հանդես կգա Երևանում: Կազմակերպիչները «Մեցցո Պրոդաքըշն»-ն ու «Ալմազյան Պրոդաքըշնն» են՝ AnMart Production-ի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետհանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Էմիր Կուստուրիցան հարավսլավացի և սերբ կինոռեժիսոր է, Եվրոպայի խոշորագույն կինոփառատոների մրցանակակիր, որը Կաննի կինոփառատոնի երկու «Ոսկե արմավենու» էարժանացել, Պատվավոր լեգիոնի շքանշանակիր է, Սերբիայի Հանրապետության գիտությունների և արվեստի ակադեմիայի օտարերկրացի անդամ։ Սերբ կինոռեժիսորը բազմիցս նշել է, որ Հայաստանն ու Սերբիան իրար շատ նման են ինչպես քաղաքական դիրքով, այնպես էլ մշակույթով և պատմությամբ: Երկու ազգն էլ ցեղասպանություն են տեսել, իսկ երբ 5 տարի առաջ Կուստուրիցային հրավիրեցին մասնակցելու Անթալիայի «Ոսկե նարինջ» միջազգային կինոփառատոնին, Թուրքիայի քաղաքական գործիչներն ու արվեստագետները կոշտ քննադատություններ հնչեցրին՝ մեղադրելով նրան բոսնիական պատերազմի ժամանակ մահմեդականների զանգվածային կոտորածն արդարացնելու մեջ: Կուստուրիցան իր հերթին որոշեց լքել փառատոնը՝ հայտարարելով. «Եթե ցեղասպանությունների նկատմամբ այդպես զգացմունքային եք, ինչո՞ւ չեք խոսում Առաջին աշխարհամարտի տարիներին հայերի դեմ իրականացված Ցեղասպանության մասին»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |